Կոմիքսների ցուցահանդես

2014-10-01

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս շաբաթ իլյուստրատոր և արվեստագետ Դեբորա Ֆեյրսը ավարտեց 10 օր տևողությամբ կոմիքսների ստեղծման դասընթացը՝ 25 ավարտական կոմիքների ցուցահանդեսով: Մասնակիցները սովորեցին ստեղծել կոմիքսների կերպարներ, իրենց բնավորությունը, արտաքինը, առանձնահատկությունները, նրանց պատմությունը կոմիքսային շարքի մեջ: Հաջորդ քայլն էր կերպարներին գծերի և գույների միջոցով կյանքի կոչել:

 

Ստեղծված կերպարները ոգեշնչվել են խաղերից, ֆիլմերից, շրջակա միջավայրի և սոցիալական խնդիրներից, կյանքից, մահվանից ինչպես նաև առօրյա կյանքից:

 

taki full article 01 10 2014

 

Դեբորա Ֆեյրս ավարտել է Լիբանանի կերպարվեստի ակադեմիան (ALBA) 2003 թ.-ին, որտեղ ստացել է մագիստրոսի կոչում գովազդի ոլորտում՝ կոնցեպտ եւ հեղինակային իրավունքներ: 2004 թ.-ից աշխատել է որպես ուսուցչուհի եւ ներկայումս դասավանդում է Լիբանանի կերպարվեստի ակադեմիայի պատկերազարդման բաժնում, Լիբանանի համալսարանի գրաֆիկ դիզայն բաժնում, Էնթոնին համալսարանում և Անտոնին համալսրանում