Կրթության «անսահմանացում» ֆորումը Թումոյում

2014-10-27

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Նոյեմբերի 2-ին «Կազա» շվեյցարական հինադրամը Թումոյի հետ համատեղ, Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում և PanArmenian.NET-ը կանցկացնեն Կրթության «անսահմանացում» ֆորումը առցանց տեխնոլոգիաների և կրթության ազդեցության վերաբերյալ:

 

Ֆորումը կկենտրոնանա Massive Open Online Course (MOOC) համակարգի վրա, քննարկումներ կծավալվեն ժամանակակից կրթական տենդենցների և Էլ-ուսուցման հարթակում մարտահրավերներին և հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպման գլխավոր խոսնակն է լինելու դիզայներ, մեկնաբան և MOOC կոնցեպտի համահիմնադիր Ստիվեն Դաունսը:

 

«Կազա»-ն ակտիվորեն աշխատում է Էլ-ուսուցման զարգացման ուղղությամբ՝ խթանելով սոցիալական, մշակութային և թվային անջրպետը Երևանի և Հայաստանի տարբեր շրջանների միջև: KASA-ն մշակել է էլ-ուսուցման հարթակ՝ քաջալերելու մարդկանց առցանց դասընթացներին մասնակցելու համար և ստանալու գիտելիքներ Հայաստանում գործազրկության վերացման նպատակով:

 

Ֆորումին մասնակցելու համար գրանցվեք այստեղ: