Հելոուինյան «սարսափներ» Թումոյում

2014-10-31

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Քսան Թումո անդամների կողմից իրականացվող մեկ շաբաթանոց նախապատրաստական աշխատանքներից հետո հարուրավոր զոմբիներ, ուրվականներ և սարսափ կերպարներ հայտնվել էին Թումոյում՝ տոնելու Հելոուինը:

 

Այն պատանիները, ովքեր չունեին հատուկ հանդերձանք, օգտվում էին հարդարանքի սենյակից՝ կերպարանափոխվելու և միանալու մնացած տարօրինակ գերբնական էակներին:

Հատուկ դեկորատիվ միջավայրը ապահովել էին Թումոյի սաները, ովքեր մասնակցում էին հատուկ աշխատարանի հելոուինյան թեմայով: Նրանք, ովքեր չեն վախենում սարսափ ֆիլմերից, մասնակցեցին հատուկ ֆիմերի ցուցադրությունների Թումոյի կինոսրահում:

 

Ամենավախենալու հանդերձանքով պատանիները անմահացրեցին իրենց կերպարներին հատուկ խորհրդավոր լուսանկարչական սենյակում:

 

Այս տարվա հելոուինը դեռևս Թումոյի ամենավախենալու օրն էր: