Գուգլ DevFest Թումոյում

2014-11-05

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Նոյեմբերի 22-23-ը Թումոյում կրկին կանցկացվի Գուգլ DevFest ծրագրավորման կոնֆերանսը: Այս տարի սպասվում է, որ 250-ից ավել հյուր կմասնակցի կոնֆերանսին, որը կազմակերպել է Գուգլ Հայաստանի ծրագրավորողների խումբը՝ համագործակցելով Թումոյի հետ: Երկու օր տևողությամբ կոնֆերանսը կընդգրկի թեմաներ բաց տեխնոլոգիաների, կոդավորման մասին, կմասնակցեն ոլորտի խոսնակներ, ինչպես նաև կլինի մեկօրյա հեքըթոն և այլ ելույթներ:


DevFest միջոցառումը հարթակ է հանդիսանում կազմակերպությունների և անհատների համար, ովքեր հետաքրքրված են Գուգլ տեխնոլոգիաներով և պատրաստ են կիսելու իրենց գաղափարներն ու նախագծերը: Վերջին տարիներին միջոցառմանը մասնակցել են ծրագրավորողներ, օգտատերեր և ուսանողներ՝ քննարկելով տարաբնույթ խնդիրներ մոբայլ և առցանց տեխնոլոգիաների ինտեգրման շուրջ:

 

DevFest-երը համայնքային միջոցառումներ են՝ կազմակերպված Գուգլի ծրագրավորողների խումբի կողմից ողջ աշխարհով մեկ: Յուրաքանչյուր DevFest եզակիորեն հարմարեցված է ծրագրավորողների այն համայնքի կարիքներին, որն հյուրընկալել է: DevFest ներշնչված է այն ընդհանուր համոզմունքով, որ մեծ գործեր կարող են իրականություն դառնալ, երբ ծրագրավորողները համախմբվում են մտահղացումներ փոխանակելու համար: