Ճարտարապետություն, լուսանկարչություն և կենսակերպ

2014-11-11

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անցած շաբաթ, տեսողական արտիստ Կատերինա Ռոտերսը մեկնարկեց իր մեկ ամիս տևողությամբ լուսանկարչության դասընթացը Թումոյում: 15 թումոցիներ, ովքեր մասնակցել են տարբեր լուսանկարչության նախագծերի մասնակցում են դասընթացին, որի շրջանակներում պատանիները կենտրոնանում են քաղաքային վայրերի ճարտարապետությանը՝ որպես մի մոդելի, որով կարելի է հիմնավորել մարդկանց կենսակերպը:

 

Դասընթացի մասնակիցները կուսումնասիրեն ճարտարապետական լուսանկարչությունը՝ ուսումնասիրելով Խորհրդային ժամանակաշրջանից մնացած ճարտարապետական կառույցներն ու Երևանի այլ շինությունները: Մասնակիցները նաև կաշխատեն հետարտադրական փուլում, տեղական ճարտարապետ մասնագետների մասնակցությամբ: Այժմ նրանք աշխատում են արվեստաբան Ռուբեն Արևշատյանի հետ:

 

Կատերինա Ռոտերսը սովորել է կերպարվեստ Դյուսելդոլֆի գեղարվեստի ակադեմիայում և ստացել դոկտորի աստիճան (DLA) Հունգարիայի Կերպարվեստի համալսարանում՝ Բուդապեշտում: Ռոտերսի հունգարական խորանարդների լուսանկարչական շարքը, որում պատկերված են Հունգարիայում կոմունիստական տները վերջերս հայտնվել է CNN style-ում: