«Իմ երևակայության Հնդկաստանը» մրցույթ

2014-12-01

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր Թումոն, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը կնքեցին փոխըմբռնման հուշագիր՝ «Իմ երևակայության Հնդկաստանը» նկարչության և շարադրության մրցույթի վերաբերյալ:

 

Մրցույթն անցկացվում է հունվարի 26-ին Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ նպատակ ունենալով հարստացնել հայ աշակերտների գիտելիքները Հնդկաստանի մասին: «Իմ երևակայության Հնդկաստանը» մրցույթը բաց է Հայաստանի բոլոր 6 -12-րդ դասարանցիների համար՝ երկու խմբով՝ 6-8-րդ և 9-12-րդ դասարաններ: Աշակերտները կարող են մասնակցել մրցույթին՝ ուղարկելով կամ շարադրություն, կամ նկար, որը կպատկերի իրենց երևակայության Հնդկաստանը:

 

Յուրաքանչյուր խմբից և կատեգորիայից՝ նկար և շարադրություն, կընտրվեն առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Առաջին տեղը գրաված պատանիները կմեկնեն յոթօրյա ճանապարհորդության դեպի Դելի, Ագրա և Ջայպուր:

 

Հետևե՛ք հղմանը մանրամասներին ծանոթանալու և մրցույթին մասնակցելու համար: