Ծանոթացում Adobe-ի ստեղծարար գործիքներին

2013-02-25

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Փետրվարին կայացած երկօրյա դասախոսությունների ընթացքում Թումոյի ուսանողները ծանոթացան  Adobe-ի ստեղծարար գործիքներին: Դասախոսությունը վարում էր Ռուսաստանից հրավիրված մասնագետ Օլեգ Սիդորենկոն:

 

Ուսանողները ծանոթացան տեսանյութ և լսագրություն ստեղծելու, վեբ ծրագրավորման, վեբ դիզայնի և թվային հրատարակաչական Adobe գործիքներին:

 

Այս միջոցառումն առաջինն էր Adobe-ի ստեղծարար գործիքների ծանոթական դասընթացների շարքում: