Շամլյան հայկական դպրոցի այցը Թումո

2013-03-29

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մարտի 27-ին Թումոն հյուրընկալեց Լոս Անջելեսի Շամլյան հայկական դպրոցի սաներին՝ իրենց ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ: Աշակերտները առիթ ունեցան բացահայտելու Թումոյի ուսումնական վիրտուալ աշխարհը՝ իրենց հայաստանցի հասակակիցների օգնությամբ:

 

Նրանք տպավորված էին գործնական աշխատարանների և դասախոսությունների բազմազանությամբ, որ տրամադրում է Թումոն, ինչպես նաև գերժամանակակից տեխնիկայով, որն ուղղված է տեղի երիտասարդության զարգացմանը: