2013-05-16
Մայիս ամսին Թումոն հյուրընկալեց համաշխարհային համբավ ունեցող ամերիկահայ ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանին, ով հայտնի է Օբամայի քարոզարշավի ընթացքում արված իր լուսանկարների շարքով։
Թեպետ նա համբավ է ձեռք բերել՝ լուսանկարների միջոցով փաստագրելով Բարաք Օբամայի քարոզարշավը, Սկաուտ Թուֆանկջյանն իր կարիերայի մեծ մասն անց է կացրել` աշխատելով Մերձավոր Արեւելքում, այդ թվում` չորս տարի Գազայում։ Նրա գիրքը «Այո, մենք կարող ենք․ Բարաք Օբամայի նախընտրական արշավը պատմություն է ստեղծում»՝ նվիրված 2007-2008 թ․-ի Օբամայի քարոզարշավին, տպագրվեց 2008 թ․-ի դեկտեմբերին և New York Times և LA Times-ի կողմից դասվեց գնայուն գրքերի շարքը՝ վաճառվելով ամսական 55,000 տպաքանակով։
Վերջերս նա փաստագրեց Հայիթիի երկրաշարժը եւ աշխատանքներ էր տանում հատուկ նախագծի վրա՝ Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Եթովպիայում եւ Թուրքիայում փաստագրելով հայկական սփյուռքը։
Նա ներկայումս աշխատում է Թումո ուսանողների հետ, սովորեցնում նրանց լուսանկարել և խմբագրել լուսանկարներ Adobe Photoshop-ի միջոցով, և ուղորդում նրանց ստեղծելու իրենց ֆոտոպատմությունները։