Պատանիները ստեղծում են իրենց խաղային աշխարհը

2013-06-24

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունիսի 22-ին Թումո անդամներն հնարավորություն ունեցան փորձարկելու CryENGINE  դասընթացի մասնակիցների ստեղծած աշխարհը Crysis տեսախաղի համար։

Տեղեկատվական համակարգերի մասնագետ Հովսեփ Ստեփանյանի ուղղորդմամբ՝ մի խումբ Թումո պատանիներ աշխատում էին իրենց պատկերացրած խաղային աշխարհի ստեղծման ուղղությամբ։

 

CryENGINE ծրագրի միջոցով երկու շաբաթվա ընթացքում պատանիները ձևավորում և ստեղծում էին խաղային միջավայր։ Սկզբնական փուլում օգտագործելով դատարկ եռաչափ տարածք՝ նրանք կառուցում, գունավորում և մշակում էին իրենց սեփակա աշխարհը։ Իսկ դասըթնացի ավարտին այն կիրառեցին CryENGINE-ի “Crysis” խաղի համար։

 

Դասընթացի մասնակիցներից Արման Կիրակոսյանն արդեն երկու տարի հաճախում է Թումո և

ցանկանում է ապագայում նույնպես մասնագիտանալ խաղերի ստեղծման ուղղությամբ։  «Այժմ ես կարող եմ ստեղծել իմ նախընտրած խաղային աշխարհը, ինչի արդյունքում խաղ խաղալուց սկսել եմ մեծ ուշադրություն դարձնել խաղի ետին պլանին։»,- ասում է նա։


Այս դասընթացի հաջողության արդյունքում այն նաև կշարունակվի ամռան ամիսներին՝ հուլիսին և օգոստոսին, Թումո պատանիներին առաջարկելով սկսնակ և միջին մակարդկներ։