Վերաիմաստավորելով «Վերածնունդը»

2013-08-08

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյում այժմ ընթանում է 2D դասընթացի երկրորդ փուլը, որի ընթացքում պատանիները բացահայտում են գրաֆիկ դիզայնի հիմունքները դասական արվեստի միջոցով:

 

Մասնակիցները սկսում են իրենց աշխատանքը, ընտրելով Վերածննդի դարաշրջանի որևէ աշխատանք, որը փորձում են վերարտադրել ըստ իրենց ժամանակակից հայացքների։ Այնուհետև վերածում են աշխատանքը 2D արվեստի նմուշի՝ նորարար շունչ հաղորդելով դասական  արվեստին:

 

Դասընթացի ղեկավար Թալին Ճիվանյանը քաջալերում է մասնակիցներին՝ ուսումնասիրելով պատմությունը ստեղծել իրենց ուրույն ոճը: Դասընթացի ընթացքում նա ծանոթացնում է մասնակիցներին Photoshop-ի, Illustrator-ի և դիզայնի հիմունքներին: Յուրաքանչյուր աշխատանք արտացոլում է մասնակցի տեսլականը և ձեռք բերած գիտելիքների արդյունքը: