Ամանորյա թարս խաղի աշխատանքներն սկսված են

2013-10-22

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եղջերուն, որը երկար տարիներ ծառայում էր Ջմեռ պապին, դուրս է գալիս նրա դեմ։ Ջմեռ պապը ստիպված է միայնակ անցնել ծխնելույզից ծխնելույզ՝ բաժանելով բոլոր իր նվերները, քանի դեռ նրան վայր չեն գցել ապերախտ եղջերուն, կտուրին հանդիպած խոչընդոտները և խաբեբա ձնեմարդը։


Սա սցենարն է մի նոր բազմամեդիա տեսախաղի,  որն ստեղծում են Թումոյի սաները։

 

Այսօր տեղի ունեցավ առաջին գործնական հանդիպումը, որը համախմբել էր ծրագրավորման, անիմացիայի և թվային մեդիա ոլորտի Թումո պատանիներին այս հատուկ նախագծի շուրջ։ Նրանք կընդրգկվեն պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայրում՝ աշխատելով խաղի բոլոր ասպեկտների վրա, պահպանելով բոլոր վերջնաժամկետներն ու համակարգելով աշխատանքի ծավալներն այնպես, որպեսզի մինչև ամանոր կարողանան ներկայացնել խաղի պատրաստի վեբ տարբերակը։