Ֆիլմարվեստը՝ հանուն երիտասարդ ներուժի բացահայտման

2013-10-28

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր Թումոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարվեց Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի մեկնարկը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ։

 

Խորհրդանշական է, որ այս տարի ֆիլմաշարը, որը կրում է «Երիտասարդների ներուժը» խորագիրը, անց է կացվում Թումոյում, քանի որ բոլոր 24 ֆիլմերը և ցուցաշարի շրջանակում իրականացվող միջոցառումներն ու դասընթացները միավորված են մեկ գաղափարի շուրջ, այն է ՝ վեր հանել երիտասարդների կարողությունները և նրանց հնարավորություն տալ լավագույնս ինքնադրսևորվել։

 

Ցուցաշարի առաջին ֆիլմի ընտրությունը նույնպես պատահական չէր , քանի որ «Բրուքլինյան ամրոցը» իրական մի պատմություն է, թե ինչպես մի խումբ երիտասարադներ հասնում են անհավանական հաջողությունների՝ չնայած իրենց կյանքի բոլոր խոչընդոտների։

 

in article2image 

Ցուցաշարի նախապատրաստական աշխատանքներին իրենց ներդրումն ունեցան Թումո պատանիները, ովքեր առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավված էին ցուցադրվող ֆիլմերի ենթագրերի ստեղծման, ցուցաշարի բրենդավորման՝ պաստառների, բրոշյուրիների ստեղծման աշխատանքներին։ Իսկ արդեն վաղը Թումո պատանիները կսկսեն աշխատել կարճ վավերագրական ֆիլմերի ստեղծման ուղղությամբ ԱՄՆ-ից հատուկ ժամանած մրրցանակակիր կինոռեժիսորներ Ջեյ Ռոզենբլատի, Քեյթի Դելամաջիորեի և պրոդյուսեր/մոնտաժող Նելսոն Դելամաջիորեի հետ։

 

in article1image

 

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի ամբողջական ծրագիրը կարող եք տեսնել այստեղ: