Կայքերի ստեղծում Ա-ից Ֆ

2013-11-02

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս շաբաթ Թումո պատանիներն ավարտում են կայքերի ստեղծման դասընթացի առաջին փուլը: Այն հոկտեմբեր ամսին մեկնարկած հիմնական դասընթացների շարքից է:

 

Թումոյի այն պատանիներն, ովքեր հետաքրքրված են վեբ դիզայնով և ծրագրավորմամբ, հնարավորություն ունեին մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել խորքային կայքերի ստեղծման ոլորտը: Դասընթացի ուսումնական ծրագիրը ընդգրկում է կայքերի ստեղծման բոլոր կողմերը՝  սկսած կայքէջի ծրագրային վերլուծությունից մինչև կայքը հիմքից ստեղծելը:

 

full article 02 11 2013

 

Մասնակիցները դասընթացի ընթացքում ծանոթացան HTML ծրագրավորման լեզվին և ծրագրավորման անհրաժեշտ հիմունքներին: Երիտասարդները ուսումնասիրեցին վեբ միջավայրում օգտագործվող տառատեսակները, գույներիը, տարածությունը և մոդուլային կառուցվածքը : Նրանք նաև բացահայտեցին  վեջիններիս դերը միավոճ և ներդաշնակ կայք ստեղծելու գործում: Ուսումնասիրության կարևոր մասերից էր CSS-ը՝ "Կասկադային ոճաթերթ", կայքի արտաքին տեսքը սահմանող տեխնոլոգիան: