Ալտերնատիվ իրականության գաղտնի ծրագրերը

2013-11-12

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Լրանում է Այլընտրանքային իրականություն դասընթացի վեցերորդ ուսումնական շաբաթը՝  խաղի մշակման և կառուցման գործընթացներով հագեցած:

 

Դասընթացի արդյունքում կներկայացվի միաժամանակ մի քանի խաղ, որի ժամկետները և տեղանքը դեռևս գաղտնի է:


second image2

 

Կարմիր, կապույտ և ծիրանագույն խմբերը, ավստրալացի արվեստագետ Քրիս Հաուլետի ուղղորդությամբ, քրտնաջան աշխատում են գաղտնի պայմաններում՝ ստեղծելով մուլտիմեդիա տարրեր, հետախուզելով Երևանի տարբեր շրջաններ և պատրաստելով անակնկալ զարգացումներ մասնակիցների համար: Ոգեշնչվելով այնպիսի ալտերնատիիվ խաղերից, ինչպիսիք են I Love Bees և The Beast-ը՝ դասընթացի մասնակիցները պատրաստվում են անտեղյակ մասնակիցներին ներգրավել մի խաղային իրականություն մեջ, որը նրանց համար կդառնա անմոռանալի փորձառություն: