«Մտածիր» նախագիծը քաջալերում է երիտասարդ մտածողներին

2014-01-13

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Գրեթե մեկ տարի է Թումոյում անցկացվում է Մտածիր դասընթացների շարքը, որը ոգևշնչված է TED զրույցներից և միտված է զարգացնել պատանիների պրեզենտացիոն հմտությունները և երիտասարդներին հուզող արդիական թեմաների ներկայացման միջոցները :

 

Այսօր Թումոյում մեկնարկեց դասընթացի առաջին և երկրորդ մակարդակները, որոնց ընթացքում պատանիները ուսումնասիրում են հռետորական արվեստ, վերլուծություն, քննադատական վերլուծություն, և ներգրավվում թիմային աշխատանքում: Մասնակիցները դիտում են TED-ի լավագույն ելույթները և քննարկում տվյալ ելույթի թեման տարբեր տեսանկյուններից: Ծանոթանում են ինքնագնահատման վերլուծություն և պատճառահետևանքային մեթոդներին, որոնք պատանիներին հնարավորություն են տալիս հասկանալ իրենց ուժեղ կողմերը և զարգացնել դրանք:

 

Մտածիր դասընթացի մասնակիցների ընտրված լավագույն թեմաները ներկայացվում են TedxKids@Yerevan միջոցառման ժամանակ, որն անցակցվում է ամեն տարի հունիսի 1-ին՝ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ: Թումոն հյուրընկալում է նաև TEDxYerevan զրույցների պաշտոնական գործընկերը: