Հիմնային գիտելիքներ ծրագրավորման ոլորտում

2014-01-27

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյի ավելի քան 100 պատանիներ այս շաբաթ ավարտում են կայքերի ստեղծման դասընթացի առաջին մակարդակը՝ հնարավորություն ստանալով ծանոթանալ HTML և CSS ծրագրավորման լեզուներին և ստեղծել իրենց սեփական կայքէջը:

 

Դասընթացի ընթացքում ծրագրավորման հիմունքներին զուգահեռ մասնակիցները ուսումնասիրեցին դիզայնի սկզբունքները՝ կայքերի արտաքին տեսքը ապահովելու համար:

 

Փետրվար ամսից արդեն պատանիները կկարողանան մասնակցել ծրագրավորման դասընթացի միջին մակարդակին՝ սովորելով Joomla, CMS և PHP լեզուները ծրագրավորման ոլորտում ավելի խորացված գիտելիքներ ձեռք բերելու համար:

 

Յուրաքանչյուր ամիս տասնյակ պատանիներ հնարավորություն ունեն ուսումնասիրելու ծրագրավորումը՝ որպես Թումոյի չորս հիմնական ոլորտներից մեկը, ձեռք բերելով գործնական հմտություններ ծրագրավորման արդի լեզուները կիրառելու համար: