Ֆոտոլրագրության դասընթացը մեկնարկված է

2014-02-11

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվս մի ֆոտոլրագրության առաջադեմ դասընթաց այսօր մեկնարկեց Թումոյում, վավերագիր լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի ղեկավարությամբ:

 

Դասընթացը կտևի մեկ ամիս և մասնակիցներին կսովորեցնի համատեղել ֆոտոլուսանկարչությունը մուտիմեդիայի տարրերի հետ: Մասնակիցները ոչ միայն կստեղծեն իրենց լուսանկարների շարքը՝ այլ նաև կվարեն հարզազրույցներ, կկատարեն ձայնագրություններ՝ ստեղծելու ամբողջական պատմության իրենց շարքը:

 

Դասընթացի ավարտին մասնակիցներից յուրաքանչյուրը կներկայացնի իր լուսանկարած և տեսախմբագրած նկարների շարքը՝ երկու րոպեանոց լուսանկարների պրեզենտացիայի միջոցով՝ ցուցադրելով լրագրության էթիկայի իր ըմբռնումը:

Դիանա Մարկոսյանը վավերագիր լուսանկարիչ է ում լուսանկարները հայտնվել են «Բոստոն Գլոբ», «Ֆորին փոլիսի», «Ֆոտո8», «Մարի Քլեր», «Նյու Յորք թայմզ», «Սանդեյ թայմզ», «Time.com» եւ «Ուորլդ փոլիսի» հանդեսներում, օրաթերթերում: Նրա աշխատանքները նաեւ ցուցադրվել են «Ամնեսթի ինթերնեյշնլ», «Մարդու իրավունքների դիտորդ», «ՅՈՒՆԻՍԵՖ» միջազգային կազմակերպությունների կողմից: Կարդալ ավելին>>