Վավերագրական ֆիլմերի մրցանակաբաշխություն

2014-06-04

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոյի և ԱՄՆ դեսպանության հետ համատեղ հայտարարված <<Երիտասարդ վավերագրողների կարճ ֆիլմերի>> մրցույթի հայտերի ընդունումն արդեն ավարտված է: Ավելի քան 28 կարճ վավերագրական աշխատանք ներկայացվեց մրցույթին, որը բաց էր Հայաստանի 17-26 տարեկան բոլոր երիտասարդ վավերագրողների համար: Մրցույթի թեման՝ Հայաստանում փոփոխություն բերողների դերը առկա սոցիալական կամ քաղաքական խնդիրների վերաբերյալ:

 

Անցած տարի նոյեմբեր ամսին Թումոն հայտարարեց <<Երիտասարդ վավերագրողներ>> աշխատարան-մրցույթ, որին կարող էին մասնակցել 17-26 տարեկան բոլոր երիտասարդ վավերագիրները: Աշխատարանի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նկարահանելու իրենց ֆիլմը՝ առաջնակարգ մասնագետների աջակցությամբ: Երեք ամիսների ընթացքում վավերագրողներին տրամադրվեց մասնագիտական խորհրդատվություն, անցկացվեցին հատուկ դասախոսություններ միջազգային մասնագետների կողմից և տրամադրվեցին համապաստախան սարքավորումներ: Աշխատարանի ընթացքում ստեղծված աշխատանքները նույնպես ներկայացվեցին վերոհիշյալ մրցույթին:

 

Հունիսի 20-ին արդեն հայտնի կդառնան «Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմեր» մրցույթի հաղթողները: Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին, որի հեղինակը կարժանանա դրամական պարգևի՝ մասնակցելու միջազգային կինոփառատոնի, իսկ <<Լավագույն պատմություն>> և <<Լավագույն կինեմատոգրաֆիա>> անվանակարգերի հաղթողները կստանա DSLR տեսախցիկ: Միջոցառման ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն մրցանակակիր ֆիլմերը: