Եվս 29 պատանի շրջաններից կմասնակցի ամառային ճամբարին

2014-06-16

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հունիսի 14-ին Թումոն Հայաստանում Բրիտանական դեսպանության հետ համատեղ հյուրընկալեց «Բրիտանական ցերեկային թեյախմություն» միջոցառում-դրամահավաքը՝ նվիրված Թումո ամառային ճամբարին, որի նպատակն է Հայաստանի տարբեր գյուղերից 100 պատանիների հնարավորություն ընձեռել՝ բացահայտելու իրենց տաղանդն ու ներուժը այս ամառ Երևանում:

 

«Բրիտանական ցերեկային թեյախմության»-ը մասնակցում էին տեղի և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, դեսպաններ և անհատներ: Միջոցառումից առաջ արդեն հովանավորություն էր ստացվել 40 պատանու համար : Իսկ միջոցառման ընթացքում հավաքված գումարով ևս 29 պատանի կմասնակցի հուլիսին անցկացվող ամառային ճամբարին:

 

Թումոն կշարունակի նվիրատվություններ ընդունել մինչև հունիսի վերջ՝ միտում ունենալով հասնելու իր նպատակին՝ 100 պատանու հնարավորություն ընձեռելով մասնակցելու ճամբարին: Եթե ցանկանում եք ներդրում կատարել, այցելեք այս էջը: