Երիտասարդ վավերագրողների մրցույթի ֆիլմերի ցուցադրություն

2014-06-18

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այսօր Թումոյում տեղի ունեցավ երիտասարդ վավերագրողների կարճ ֆիլմերի մրցույթի մամլո ասուլիսը: Մրցույթը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: 2013թ նոյեմբերին Թումոն հայտարարեց մրցույթ 17-26 տարեկան երիտասարդ վավերագրողների համար՝ կոչ անելով ներկայացնել իրենց մտքերը երիտասարդ վավերագրողների աշխատարան մրցույթին: Դասընթացի ղեկավարներ Արա Շիրինյանը, Արման Երիցյանը և Հարություն Մանսուրյանը ուղղորդեցին մասնակիցներին մշակելու իրենց մտքերը: Հետագայում թիմին միացան նաև միջազգային մասնագետներ Լորի Էն Շագը, Մարիա Սահակյանը և Շոն Մըքելիստերը

 

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց մտքերը Հայաստանում առկա սոցիալական կամ քաղաքական խնդիրների վերաբերյալ :  ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց այս խնդիրներին անդրադառնալու դժվարությունը և ողջունեց բոլոր վավերագրողների ջանքերը: 

 

taki full article 18 06 2014

 

Ներկայացված 28 ֆիլմերից ընտրվեցին 14-ը, որոնք էլ կմրցեն երեք անվանակարգերում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն պատմություն» և «լավագույն կինոմատոգրաֆիա»: Մրցույթի միջազգային ժյուրիի անդամներ են գերմանացի ռեժիսոր Քրիստիան Բուխերը, իրանացի վավերագիր ռեժիսոր Մարջան Սաֆինիան, ռուսաստանաբնակ խմբագիր Ալլա Կովգանը և ամերիկացի ֆիլմերի մասնագետ Ռիչարդ Բերգը: Մրցույթի հաղթողների հայտնի կդառնան հունիսի 20-ին վավերագրական ֆիլմերի մրցանակաբաշխության արարողության ընթացքում, որը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնում:

 

Այսօր Թումոյի կինոսրահում ցուցադրվեցին մրցույթին մասնակցած 10 ֆիլմեր, իսկ վաղը ժամը 17:30-ին կցուցադրվեն ևս 11-ը: Ցուցադրությունների մուտքն ազատ է: