Հպարտության արժանի Թումո շրջանավարտը

2014-09-25

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Նախկին Թումո ուսանող, մարզիչ և դասընթացավար Հակոբ Մուրադյանը վերջին վեց ամիսներին զբաղվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի էկրանավորման աշխատանքներով Ռոբերտ Սահակյանցի ստուդիայում՝ իրականացնելով իր կյանքի երազանքը:


Հակոբը մանկուց ոգեշնչված Դիզնեյից երազել է անիմացիա ստեղծելու մասին: Երբ 2011-ին նա դարձավ Թումոյի ուսանող, և սկսեց օգտագործել ցանկացած հնարավորություն կատարելագործելու իր ունակությունները անիմացիայի ոլորտում: Բացի Թումո Աշխարհի վարժանքներով անիմացիային ծանոթանալուց, Հակոբը Թումոյում նաև մասնակցում էր անիմացիային և հարակից ոլորտներին վերաբերող մի շարք դասընթացների: Նա աշխատում էր բազմաթիվ նախագծերում և առաջադրանքներում՝ ներառյալ «Նուռ» սոց. հոլովակների և Ատոմ Էգոյանի «ԷԳՈ Ֆիլմ արտս»-ի տարբերանշանի համար տաս վայրկյանանոց կարճ անիմացիաների ստեղծման նախագծում:

 

Հետագայում Հակոբը զարգացրել է իր սերը անիմացիայի նկատմամբ՝ աշխատելով Թումոյի ուսանողների հետ որպես դասընթացների ղեկավար: Շուտով նրան տրվեց մի հնարավորություն, որից նա չէր կարող հրաժարվել՝ աշխատել Դիզնեյից ոգեշնչված «Անահիտի»՝ Հայաստանյան ամենաամբիցիոզ լիամտրաժ անիմացիոն ֆիլմերից մեկի վրա:

 

«Անահիտը» կհայտնվի կինոթատրոնների էկրաններին այս աշուն: