2014-11-17
Հաջորդ ամիս Դեպի Հայքի կամավոր Ջաստին Մեյֆիլդը կվարի շղթայական կոմպոզիցիա դասընթացը: Այժմ տաբեր երաժշտական գիտելիքներ ունեցող պատանիներ սովորում են ստեղծել տարբեր ժանրերի երաժշտություն:
Դասընթացի ավարտին մասնակիցներից յուրաքանչյուրը կստեղծի 2-5 րոպեանոց ստեղծագործություն: Այս փուլից հետո բոլոր մասնակիցների ստեղծագործությունները կմիացվեն՝ ստեղծելու երաժղտություն ավարտական ձայնասկավառակի համար:
Ջասթինն ունի երաժշտության բաժնի բակալավրի աստիճան Փենսիլվանիայի Մուհլենբերգ քոլեջում: Նա կատարում է կամավորական աշխատանք Թումոյում՝ կիսելու իր գիտելիքներն ոչ ավանդական թվային երաժշտության ստեղծման ոլորտում:
Եթե հետաքրքրված եք Թումոյում կամավորական աշխատանքներ կատարելու, կարող եք լրացնել Թումոյի կամավորների դիմումը: