Թմբա-Թա նվագախմբի նոր ձայնասկավառակը

2014-11-20

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թումոյի <<Թմբա-Թա>> նվագախումբը ձայնագրում է իր նոր ձայնասկավառակը: Երեսուն Թումո պատանի մասնակցում է ձայնագրման ընթացքին, ինչպես նաև բազմաթիվ Թումո անդամներ ևս միացել են ձայնագրման աշխատանքներին:

 

Ձայնասկավառակը կըդգրկի տաս երաժշտական կատարում` էլեկտրո, ռոք, բլյուզ և հայկական  ֆոլկ ոճերում համադրված: Վերջնական ձայնասկավառակը կընդգրկի  այնպիսի հայկական երգեր, ինչպիսիք են՝ «Գեցեք տեսեք», «Հաբրբան» և «Պստիկ պապա», որտեղ նվագախմբի մենակատարներից մեկը կատարում է ռեփ ֆրանսերենով. կլինի նաև Ֆրեդ Մըքդոելի «You got to move» երգի տարբերակը: 

 

Ձայնասկավառակը լույս կտեսնի հաջորդ ամիս <<Թմբա-Թա>>-ի համերգի ընթացքում Թումոյում:

 

<<Բամբիռ>>-ի երաժիշտ Արիկ Գրիգորյանը ղեկավարում է <<Թմբա-Թա>> պատանիների խումբը, որի ընթացքում պատանիները պատկերացում են կազմում ռիթմի, ֆոլկ երաժշտության և մեղեդայնության մասին: Խմբի պատանիների հիմնական մասը չունի երաժշտական կրթություն և սա նրանց առաջին փորձն է երաժշտության ոլորտում: Նոր անդամները միշտ սպասված են Թմբա-Թա նվագախմբում: