Վարպետության դաս բրիտանացի ճանաչված կինոքննադատի հետ

2013-03-05

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Բրիտանական կինոքննադատ և միջազգային կինոխմբագիր Յան Հեյդն Սմիթը դասախոսություն վարեց Ալֆրեդ Հիչքոքի գործունեության, ինչպես նաև կինովարպետի՝ պատմություն փոխացնելու յուրահատուկ ոճի մասին: Նրա դասախոսությունը կինոավանդույթում Հիչքոքի աշխատանքի կարևորության, ազդեցության և մեծագույն ստեղծագործությունների մասին էր: Դասախոսությանը հետևեց «Կենվորը» ֆիլմի ցուցադրությունը:

Հեյդն Սմիթը Երևան էր ժամանել որպես հատուկ հյուր Բրիտանական ֆիլմերի 11-րդ կինոփառատոնի ընթացքում, որն անցկացվում է մարտի 2-ից մինչեւ 11-ը՝ նվիրված Միավորված ազգերի կողմից հռչակված Ջրային համագործակցության միջազգային տարվան:

 

Մարտի 4-ին Թումոյի կինոսրահում ցուցադրվեցին նաև այդ փառատոնի ֆիլմերից մի քանիսը: