Մեկ րոպեանոց ֆիլմի ստեղծում

2013-08-05

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Երկու մասից բաղկացած ստեղծագրության և թվային մեդիայի դասընթացը հնարավորություն տվեց 25 Թումո պատանիների վերածել իրենց գաղափարները կարճ մեկ րոպեանոց ֆիլմի:

 

Դասընթացի ղեկավարներ Նիշան Փափարիանն ու Ֆրանսիսկո Վարվարոն ծանոթացրեցին մասնակիցներին ստեղծագրության և պատմատախտակ կառուցելու հիմունքներին՝ շեշտադրելով տեսապատկերի, տեսախցիկի ճիշտ անկյան և ժամանակի կարևորությանը ֆիլմի արտադրության ժամանակ: Մշակելով իրենց պատմությունները՝ նախագծի մասնակիցները անցան նկարահանման աշխատանքների՝ շրջելով Թումոյի շրջակայքում և Երևանով մեկ:

 

 

Մասնակիցներից յուրաքանչյուրն ինքնուրույն աշխատել է իր պատմության զարգացման ուղղությամբ՝ ստանձնելով թե՛ ֆիլմի սցենարի հեղինակի և թե՛ ռեժիսորի դերը: Թեպետ ամբողջ աշխատանքային գործընթացը թիմային աշխատանքի արդյունք էր:

 

Ֆիլմերի թեմաները բազմազան էին՝ կրոնական հանդուրժողականություն, կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունք, ֆուտբոլային մրցապայքար և պատերազմի վետերաններ: