2013-10-24
Թումոն հոկտեմբերի 28-ին նշելու է Անիմացիայի միջազգային օրը՝ ցուցադրելով անիմացիոն ֆիլմեր և կազմակերպելով հատուկ հանդիպումներ տեղացի և օտարերկրյա մասնագետների հետ:
Անիմացիայի տոնին համընթաց Թումոյում կանցկացվեն չորսօրյա դասախոսություններ Ռեանիմանիա միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում:
Երկուշաբթի օրվա միջոցառումների շարքը կմեկնարկի ժամը 14:00-ին Հայկական անիմացիայի 75-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրմամբ Թումո կինոդահլիճում: Կինոցուցադրությանը կհաջորդեն զրույցներ անիմացիայի մասնագետների հետ ոլորտի զարգացմանն ուղղված թեմաների շուրջ:
Միջոցառման մուտքն ազատ է: Իսկ այն մասնակիցներն, ովքեր կգրանցվեն նախապես, հնարավորություն կունենան շահելու Ռիչարդ Վիլյամսի անիմացիայի հայտնի գիրքը:
Կիրակի օրվանից սկսած Ռեանիմանիա փառատոնին ժամանած անիմացիայի մասնագետները չորս օր շարունակ կվարեն դասախոսություններ Թումոյում: Դասախոսությունների թեմաները տարաբնույթ են՝ հեռուստատեսության հետ աշխատանք, անիմացիայի ստեղծման գործընթացը, «Արջուն» ֆիլմի ստեղծումը, փառատոնների հիմնական դերը:
Ռեանիմանիա կինոփառատոնի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: