Թումո պատանիները հանդես կգան Լիտվացի երաժշտի հետ

2014-02-06

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Թումոն Լիտվայի դեսպանատան հետ համատեղ փետրվարի 20-ին, իրականացնում է հատուկ միջոցառում, որի հատուկ հյուրն է երաժիշտ Ռեգիմենտաս Շիլինկասը, ով ելույթ կունենա Թումոյի երաժիշտ պատանիների հետ: Միջոցառման ընթացքում տեղի կունենա "Ամենօրյա կյանք. սերունդների երկխոսություն" լիտվական լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

 

Պրն. Շիլինկասը Թումո պատանիների հետ կներկայացնի երաժտական ներկայացում լիտվական երաժշտական գործիք սկրաբալայով, որը պատրաստված է փայտե զանգակներից:
Թումոյի երաժիշտ պատանիներն այժմ արդեն աշխատում են մեկշաբաթյա աշխատարանի շրջանակներում, իսկ շուտով նրանց կմիանա նաև պրն. Շիլինկասը՝ստեղծելու համար մի օրիգինալ երաժշտական կոմպոզիցիա, որը կցուցադրի է լիտվական ու հայկական երաժշտական ավանդույթները:

 

taki full article 06 02 2014

 

Լիտվական լուսանկարչության բարդ ու հիշողություններ արթնացնող ցուցահանդեսը քննում է լիտվական ամենօրյա կյանքը՝ ընդգրկելով վերջին կես դարը եւ ցուցադրում լիտվացի լուսանկարիչների երեք տարբեր սերունդների գործերը: